«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Բարեհաջող կառավարման գաղտնիքը

Բարեհաջող կառավարման գաղտնիքը
07.04.2023 | 19:26

Ցզի-չանը հարց տվեց Կունֆու ցզիին (Կոնֆուցիոսին)․

- Ո՞րն է բարեհաջող կառավարման գաղտնիքը։

Իմաստասերը պատասխանեց․

- ՈՒշադր լինել 5 առաքինություննեի նկատմամբ և ընդհակառակը՝ 4 արատները վերացնել։ Միայն այդպես կարելի է բարեհաջող կառավարել։

Ցզի-չանը հարցրեց․

-Ո՞րոնք են 5 առաքինությունները։

- Կառավարել հանուն ժողովրդի բարօրության, բայց չլինել վատնող:

Պահանջել ժողովրդից, բայց նրան չհասցնել բացահայտ դժգոհության:

Ցանկություններ ունենալ, բայց չափը չանցնել:

Պատիվ ու պաշտոն ունենալ, բայց չմեծամտանալ:

Հարգանք պահանջել, բայց չլինել դաժան:

Ցզի-չանը նորից հարցրեց․

- Ինչ է նշանակում՝ կառավարել հանուն ժողովրդի բարօրության, բայց չլինել վատնող։

Կոնֆուցիոսը պատասխանեց․

- Խրախուսել այն, ինչ բարիք է բերում ժողովրդին։ Մի՞թե դա չի նշանակում կառավարել հանուն ժողովրդի և չլինել վատնող։

Եթե ժողովրդից պահանջվի այն, ինչ նա կարող է անել, էլ ինչու՞ պիտի նա որևէ մեկից դժգոհի։

Ով բարիք է կամենում ու հասնում է դրան, ինչպե՞ս կարող է իր ցանկությունների մեջ անհամեստ լինել։

Ով ոչ մեկին անքաղաքավարի և արհամարական չի վերաբերվում, քանի որ նրա համար գոյություն չունեն մեծ ու փոքր մարդիկ, մի՞թե դրանով նա ձեռք չի բերում պատիվ ու աստիճան, և մի՞թե դա չի նշանակում՝ պատիվ և աստիճան ունենալ, բայց մեծամտության մեջ չընկնել։

Ով իրեն պահում է համեստ և արժանապատիվ և դրա համար ժողովուրդը նրան նայում է հարգանքով, մի՞թե չի նշանակում՝ պահանջել հարգանք, բայց չլինել դաժան։

Դրանից հետո Ցզի -չանը ցանկացավ իմանալ, թե որոնք են 4 արատները։

- Խելք չսովորեցնել, բայց սպանել՝ դա դաժանություն է։

Ժողովրդից պահանջել որևէ բան, սակայն նրան չնախապատրաստել դրա համար՝ նշանակում է նեղության մատնել նրան։

Անփույթ լինել հրամանների մեջ, անճիշտ հրամաններ տալ, բայց պահանջել դրանց անվերապահ կատարում՝ կնշանակե վիրավորել մարդկանց։

Մեկին դրամ պարտք տալ, բայց վերջին պահին ժլատություն անել՝ սա էլ մանրախնդրություն է։

ԿՈՆՖՈՒՑԻՈՍ

Ն․թ․ա․ 551- 479 թվականներ,

հին Չինաստանի մտածող-իմաստասեր

«Զրույցներ» գրքույկից

Հիքսոս ԱՐԹՈՒՐԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 4108

Մեկնաբանություններ